Անհրաժեշտ է մեծացնել ճնշումն այս կոռումպացված, նախկին ռեժիմի շարունակություն դարձած իշխանության վրա


09:13 , 20 օգոստոս, 2019

Ես ինքս լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլևս այդ կասկածները չկան: Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող:

Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից:

Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու խոսքեր ու խոստումներ միայն շաղ տվող շաղակրատ իշխանությանը:

Անհրաժեշտ է բոլոր կառուցողական քաղաքական և անհատ ուժերի միավորում` հանուն Ամուլսարում Հայաստանի փրկության:

Անհրաժեշտ է մեծացնել ճնշումն այս կոռումպացված, նախկին ռեժիմի շարունակություն դարձած իշխանության վրա` Հայաստանը փրկելու համար:

Ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի´: