Օմսկում կորած երեքամյա աղջկան գտել են մահացած


09:34 , 15 օգոստոս, 2019

ՌԴ Օմսկ քաղաքի Կիրովի շրջանում օգոստոսի 14-ին կորած երեքամյա Դարյա Ցիմերը գտնվել է մահացած: Երեխայի բացակայությունը նկատել էր մայրը` մեկ ժամ անց: Որոնելով և չգտնելով աղջկան` նա մեկ ժամ անց դիմել էր ոստիկանություն:

Ինչպես հայտնում է Regnum-ը, ժամեր անց փրկարարները գտել են երեխայի մարմինը: «Գտնվել է, նա մահացած է»,- գրված է հաղորդագրությունում: Նշվում է, որ աղջնակի մարմինը հայտնաբերվել է սեփական տան բակում գտնվող զուգարանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: