Ամերիկացի միլիարդատեր մանկապիղծը բանտում ինքնասպան է եղել


17:02 , 12 օգոստոս, 2019

1in.am-ը գրում է.

Միլիարդտեր Ջեֆրի Էփշթեյնը, որ մեղադրվում է մանկապղծության մեջ, ինքնասպան է եղել Մանհեթենի բանտում՝ տեղեկացնում է New York Times-ը։

Էփշթեյնի մարմինը գտել են օգոստոսի 10-ին, տեղի ժամանակով առավոտյան 7։30-ի սահմաններում։

Հուլիսի 25-ին Էփշթեյնին գտել էին բանտախցում հատակին ընկած՝ պարանոցի վրա հետքերով։ Ենթադրաբար, այդ ժամանակ նա փորձել է ինքնասպան լինել կամ իրեն վնասվածքներ հասցնել, որպեսզի պահանջի, որ իրեն տեղափոխեն այլ բանտ։

Էփշթեյնը ձերբակալվել էր հուլիսի 6-ին Նյու Յորքում։