Ադրբեջանում կրկին զորավարժություններ են (Photo)


17:33 , 10 օգոստոս, 2019

Ադրբեջանն անցկացնում է մարտական հրամանատարա-շտաբային զորավարժություններ: Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ: Զորավարժություններ անցկացվում են քարտեզների և տեղանքի համադրմամբ շտաբներից ռազմական տեխնիկայի թիկունքից առաջնագիծ փոխադրելու սցենարով: Զորավարժության հիմնական նպատակը պատերազմի ժամանակ զորքի կառավարումն է բարձր տեխնոլոգիաներով և անխափան զինտեխնիկայի մատակարարումը առաջնագիծ: Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ օգտագործում է նաև բեռնատար գնացք: