Disney-ը «Աստղային պատերազմներ» ֆիլմից բաղադրատոմսերով գիրք կհրատարակի


17:35 , 7 օգոստոս, 2019

Disney ընկերությունն Insight հրատարակչության հետ համատեղ խոհարարական գիրք կթողարկի «Աստղային պատերազմներ» ֆիլմից բաղադրատոմսերով, հաղորդել է The Hollywood Reporter-ը: Խոհարարական հավաքածուն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 5-ին:

Գիրքը կգրվի «Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը» ֆիլմի կերպարներից Սթրոնո Թագսի անունից: Նա Թակոդանա մոլորակում շեֆ-խոհարար է աշխատել ծովահենների թագուհի Մազ Կանատայի ամրոցում:

Ըստ գրքի սյուժեի, Սթրոնո Թագսը ճանապարհորդել է գալակտիկայի շուրջ՝ հավաքելով բաղադրատոմսեր, ինչից հետո խոհարարական գիրք է գրել: Այն բաղկացած կլինի 176 էջից: