Հանցագործներն արդեն այնքան են հաբռգել անպատժելիության իրավիճակից, որ ավտոբուսներում բացեիբաց գրպանահատությամբ են զբաղվում


17:24 , 7 օգոստոս, 2019
Անցած տարվա խայտառակ համաներումից հետո շեշտակիորեն աճ գրանցած հանցավորության դեպքերը ապացուցում են որ ոստիկանությունը որպես կառույց իր տեղում չէ: Հանցագործները արդեն այնքան են հաբռգել անպատժելիության իրավիճակից, որ ավտոբուսներում բացեիբաց գրպանահատությամբ են զբաղվում ու մի հատ էլ պաշտպանվողներին փորձում դանակահարել: Պատկան մարմինները պետք է հասկանան, որ այս շարունակական բառդակը մեր պետության վրա շատ թանկ է նստելու: