Երևանում 3 կին էկզոտիկ ծառեր են գողացել (Video)


12:27 , 7 օգոստոս, 2019
2019թ. հունիսի 1-ին ն ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, երեք կանայք գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող թվով հինգ էկզոտիկ ծառերը:
 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում:
 
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ-վարչական շրջանների քննչական բաժին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: