Ինչո՞վ են զբաղված մեր հատուկ ծառայություններն ու արտգործնախարարությունը


19:10 , 27 հունիս, 2013

Էն, որ մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայից հետո որևէ մեկը Հայաստանում պատասխանատվություն չկրեց էշի ականջում քնելու համար, դա առանձին խայտառակություն է, բայց որ հազարից ավելի միավոր զինտեխնիկա է մեզ բարեկամ համարվող երկրից փոխանցվում մեր հետ պատերազմի մեջ գտնվող երկրին, և այդ մասին Հայաստանի պատկան մարմինները տեղեկանում են լրատվամիջոցներից, դա ոչ միայն խայտառակություն է, այլ նաև պետական դավաճանություն, ու ինչո՞վ են զբաղված մեր հատուկ ծառայություններն ու արտգործնախարարությունը` բացի ընդդիմության մեջ գտնվող խեղճերին ու թույլերին ընդդիմությունից պոկելուց...

Իսկականից լացս գալիս ա...