Հայտնի է դարձել Էլվիս Փրեսլի մասին ֆիլմի թողարկման ամսաթիվը


23:01 , 5 օգոստոս, 2019

Երգիչ Էլվիս Փրեսլիի մասին ռեժիսոր Բազ Լուրմանի ֆիլմը էկրաններին կցուցադրվի 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ հայտնում է Deadline-ը։

Ենթադրաբար ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2020 թվականի սկզբին Ավստրալիայում:

Ֆիլմը պատմում է Փրեսլիի՝ երկու տասնամյակում աղքատ երգչից մինչև ամերիկյան ռոք աստղ դառնալու ճանապարհի մասին:

Ֆիլմում ռոք-ն-ռոլի արքայի դերում կխաղա 27-ամյա դերասան Օսթին Բաթլերը: