«Եթե աղբի մասով «Սանիթեք»-ին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու». Էդմոն Մարուքյանը՝ Երևանի քաղաքապետարանին (Video)


09:15 , 3 օգոստոս, 2019

Սիրելի Երևանի քաղաքապետարան, 

Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով։

Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում-տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով «Սանիթեք»-ին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու: