Ռիհաննան նոր ներքնազգեստ է ցուցադրել


00:01 , 2 օգոստոս, 2019

Ամերիկացի փոփ-կատարող Ռիհաննան բաց ֆոտոսեսիայում նկարահանվել է Fenty սեփական բրենդի ներքնազգեստի գովազդի համար: Լուսանկարները հրապարակված են երգչուհու Instagram օգտահաշվում: Լուսանկարներում Ռիհաննան կեցվածք է ընդունել ծաղկավոր պրինտով կիսաթափանցիկ ներնազգեստով՝ պառկած մահճակալին և բարձով ծածկելով մարմնի մի մասը:

«Savage Fenty նոր օգոստոսյան հավաքածուն այսօր գիշերը հասանելի կլինի կայքում»,- գրել է նա հրապարակմանը կից: Մեկ օրից պակաս ժամանակում հրապարակումը հավաքել է շուրջ երեք միլիոն լայք և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ: «Դու մեր թագուհին ես, դու ապշեցուցիչ արտաքին ունես»,- գրել է երկրպագուներից մեկը: