Ռոհանին «երեխայություն» է որակել Իրանի ԱԳ նախարարի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումը


23:45 , 1 օգոստոս, 2019

Azatutyun.am-ը գրում է.

«Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել, քան երեխայական վարքագիծ», - Reuters-ի փոխանցմամբ` այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նա ասել է, որ Վաշինգտոնը մի կողմից հայտարարում է, թե ցանկանում է Իրանի հետ բանակցություններ սկսել առանց նախապայմանների, մյուս կողմից պատժամիջոցներ է սահմանում Իրանի արտգործնախարարի հանդեպ:

Պաշտոնական Վաշինգտոնը սառեցրել է Իրանի արտգործնախարարի ակտիվները Միացյալ Նահանգներում և պատրաստվում է նաև նրա տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ մտցնել: