«Կոչ եմ անում այդ վանդալներին ինքնակամ հանձնվել իրավապահ մարմիններին անհապաղ․ միևնույն է, վաղ թե ուշ մենք ձեր ինքնությունը կիմանանք». Արման Աբովյան


14:30 , 1 օգոստոս, 2019

Հենց նոր վերադարձա Եռաբլուրից: Զարհուրելի էր այն տեսարանը, վանդալիզմը, որին ականատես եղա: Մարդկային բանականության մեջ չտեղավորվող արարք, չեմ կարողանում ընկալել՝ ինչպես: Բոլոր հերոսների գերեզմանները պղծվել են: Արմենակ Ուրֆանյանի գերեզմանաքարին մոմի հետքեր և սև ներկեր էին շաղ տվել: Հերոսների ծնողներն ու քաղաքացիներն արդեն մաքրման աշխատանքներ են նախաձեռնել: 

Կոչ եմ անում այդ վանդալներին, ովքեր իրականացրել են այդ պիղծ արարքը, ինքնակամ հանձնվել իրավապահ մարմիններին անհապաղ․ միևնույն է, վաղ թե ուշ մենք ձեր ինքնությունը կիմանանք: Այն քաղաքացիները, ովքեր ունեն որևէ տեղեկատվություն, խնդրում եմ՝ անհապաղ դիմեք ոստիկանություն: 

Վստահ եղեք և չկասկածեք, որ մենք հաղթել ենք արտաքին «թուրքին», կհաղթենք, անկասկած, մեր ներքին «թուրքին»: