Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով


10:30 , 30 հուլիս, 2019

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի։