ՌԴ գլխավոր շտաբը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկչական և դիվերսիոն խմբավորումներ նախապատրաստելու մեջ


15:00 , 29 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ի` զինյալներ նախապատրաստելու նպատակը նավթի և գազի ենթակառուցվածքների ոչնչացումն է, նաեւ` Սիրիայի կառավարական զինուժի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը. հաղորդում է  РИА Новости-ին:

Ըստ նրա՝ ահաբեկիչների մի մասը, անցնելով ամերիկյան պատրաստություն Էթ Թանֆի շրջանում, ամերիկյան օդուժի ուղղաթիռներով տեղափոխվում է Անդրեփրատ, ավելի պատրաստվածները գործուղվում են կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքներ՝ իրավիճակն ապակայունացնելու համար:  

«Նրանց խնդիրներն են ոչնչացնել նավթի եւ գազի ենթակառուցվածքները եւ կառավարական ուժերի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնել: Նման խմբերի առկայություն նկատվել է Էս Սուվեդայի, Պալմիրայի եւ Աբու Քեմալի շրջաններում»,- ասել է Ռուդսկոյը: