Հացի 8 շերտերից հանել միջուկը՝ ստանալով հացի շրջանակներ:

Տապակի վրա շարել հացի չմիջուկազրկված 4 շերտերը, ապա վրան դնել հացի շրջանակները: Լցոնել նախապես տապակված սնկով, համեմել աղ և պղեղով:

Այնուհետև դնել 1 շերտ լոլիկ, վրան շաղ տալ քերած պանիրը:

Հացի մնացած չմիջուկազրկված 4 շերտերի վրա շարել խոզապուխտի 1-ական շերտ, ապա դնել հացի մնացած 4 շրջանակները: Մեջտեղում դնել լոլիկի կտրատված շերտերը:

Վրան կոտրել 1 ձու, համեմել աղ և պղպեղով:

Բուտերբրոդները եփել ջեռոցում 180 աստիճանում, մինչև ձուն եփվի, և պանիրը հալչի:
