Զսպող տուգանք. 150 հազար դրամ տուգանք՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար. «Ժամանակ»


11:45 , 27 հուլիս, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե էնֆիաջյանը առաջարկում են փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում և խստացնել հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու համար նախատեսված տուգանքի չափը:

Օրենսդիրներն առաջարկում են գործող 30 հազար դրամի փոխարեն սահմանել 150 հազար դրամ տուգանք: Նախագծի հեղինակներին թվում է, որ տուգանքի չափի ավելացումը կարող է զսպող դեր կատարել, ինչը փոքր-ինչ վիճահարույց է, որովհետև եթե հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս եկած վարորդը չի վախենում իր կյանքը կամ առողջությունը կորցնելուց, դժվար թե վախենա տուգանքի չափի մեծացումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: