Հռիփսիմե Խուրշուդյանի ավագ որդու 6-ամյակն ու ապագա բալիկի սեռը. Bravo.am (Photo)


23:15 , 26 հուլիս, 2019

Bravo.am-ը գրում է.

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տարոն Թովմասյանի որդին՝ Աշոտը, դարձել է 6 տարեկան: Տղայի ծննդյան առթիվ ծնողները մեծ խնջույք չեն կազմակերպել, սակայն այն հիշարժան են դարձրել նախապես արված ֆոտոշարքով:

«Ամուսինս տանը չէր, եւ որոշեցինք մեծ ծնունդ չանել: Անցկացրինք օրն այնպես, ինչպես Աշոտն էր ցանկանում: Քրոջս եւ նրա աղջիկների հետ գնացինք մանկական սրճարան, օգտվեցինք ատրակցիոններից, եւ ոչ միայն»,-BRAVO.am-ին պատմել է Հռիփսիմեն եւ ավելացրել, որ լուսանկարահանումն օրերս են իրականացրել, որին ինքը եւս մասնակցել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ