Արցախի ԿԸՀ-ն դեռ ստորագրահավաքի փաթեթ չի ստացել. մամուլը ապատեղեկատություն է տարածում. պաշտոնական


18:20 , 26 հուլիս, 2019

Artsakhpress.am-ը գրում է.

Կենտրանական ընտրական հանձնաժողովը դեռ ստորագրահավաքի փաթեթ չի ստացել, և այսօր որոշ լրատամիջոցների՝ այդ առթիվ տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին, «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան, հայտնեց ԱՀ ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե իբր Սամվել Բաբայանի գրասենյակը ԿԸՀ է հանձնել սահմանադրական փոփոխությունների համար անցկացրած ստորագրահավաքի փաթեթը:

«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ստորագրահավաքի փաստաթղթերի փաթեթը դեռ ԿԸՀ չի ներկայացվել: Երբ ստանանք փաստաթղթերը, պաշտոնապես կտեղեկացնենք»,- նշեց Ս. Մելքումյանը: