Իրանն ազատ է արձակել բրիտանական ձերբակալված նավում գտնվում Հնդկաստանի 12 քաղաքացիներից 9-ին


21:50 , 26 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Հնդկաստանի 12 քաղաքացիներից 9-ին, որոնք գտնվել են Հորմուզի նեղուցում ձերբակալված բրիտանական նավթատար նավում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Հնդկաստանի ԱԳՆ-ին հղումով:

Նշվում է, որ Հնդկաստանի առաքելությունն Իրանում խնդրել է իրանական իշխանություններին` ազատել  անձնակազմի մյուս անդամներին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հնդկաստանի դիվանագետները այցելել են նավի անձնակազմին, որից հետո հայտարարել,  որ նրանց հանգիստ վիճակում են և խուճապի մատնված չեն:

Հիշեցնենք, որ նավը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ բախվել էր իրանական ձկնորսական նավի հետ: Այժմ հետաքննություն է ընթանում: Անձնակազմի անդամներից 3-ը ռուսաստանցիներ են: