«Հայրը զանգել ա Նիկոլին ու մեծավարի քֆրտել. հենց հաջորդ օրը հորն ու կնոջը հանել են Իջևանից». Անդրանիկ Գևորգյան


19:36 , 25 հուլիս, 2019
Իջևանից տղերքն ասեցին՝ Նիկոլը հորն ու հոր կնոջը հանել ա Իջևանից: Բանից պարզվում ա՝ էս վերջին դեպքերից հետո իջևանցիք խմբով գնացել են Նիկոլի հայրական տուն, ամոթանք են տվել տղայի պահվածքի համար, նաև հաշիվ են պահանջել մարդկանց տներից բռնի ուժով բերման ենթարկելու համար: Հայրն էլ պնդել ա, որ ոչնչից տեղյակ չէ և հենց իրենց տուն եկածների մոտ զանգել ա Նիկոլին ու մեծավարի քֆրտել: Հենց հաջորդ օրը հորն ու կնոջը հանել են Իջևանից, հիմա կառավարության դաչայում են: