Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող Միգ-29-ն ընկել է Կասպից ծովը


12:52 , 25 հուլիս, 2019

Հուլիսի 24-ին՝ Բաքվի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող Միգ-29-ը, որն իրականացրել է ուսումնական թռիչք, դուրս է եկել ռադարների տեսադաշտից: Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կորցրել է վերահսկողությունը և ընկել Կասպից ծովը: