Իջեւանում այնքան շատ են ոստիկանական ուժերը, որ քաղաքում կարծես պարետային ժամ է սահմանված


12:18 , 24 հուլիս, 2019

Իջեւանում այնքան շատ են ոստիկանական ուժերը, որ քաղաքում կարծես պարետային ժամ է սահմանված։ Իջեւանից հայտնում են, որ փայտի բիզնեսով զբաղվողներn ու վերջիններիս հարազատները պատրաստ են բողոքի նոր գործողության, կրկին փակելու միջպետական ավտոճանապարհը, սակայն հիմա դա անել չեն կարող, այժմ ոստիկանության ուժերը Իջեւանում մեծ են։

Իջեւանում բողոքավորները թեեւ հայտարարում են, որ իրենք օրվա հացի կարոտ են, սակայն իրականում նրանք պայքարում են անարդարության դեմ, որ ոմանց, ովքեր իրավապահ կառույցների կողմից հովանավորվում են, թույլատրվում է փայտի անօրինական բիզնես անել, իսկ իրենց՝ ոչ։ Իջեւանում ընդվզումները սկսվեցին Դիլիջանի ճանապարհի առաջին ոլորանում ոստիկանական հենակետ դնելուց, դեպի Երեւան Իջեւանից փայտի առաքումը դադարեցնելուց հետո, իսկ այդ հենակետը դրվեց Իջևանի անտառտնտեսության նոր տնօրեն նշանակելուց հետո։ Անտառտնտեսության տնօրենի թեկնածուի հարցում իշխող կուսակցության մեջ տարաձայնություններ կային։