ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն է բացվում


11:00 , 24 հուլիս, 2019

Zham.am-ը գրում է.

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կառուցվածքային փոփոխություններ է անում: Նոր կառուցվածքի նախագիծը, մեկ ամսից ավելի է, ինչ մուտք է արվել կառավարություն՝ կարծիքներ ստանալու նպատակով, բայց չի վերադարձվել: Հաստատումը ձգձգվում է, վարկած կա, որ ուշացման համար կաշկանդվածություն կա: