Զանգվածային ցույցեր Պուերտո Ռիկոյում


22:30 , 23 հուլիս, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Պուերտո Ռիկայում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նահանգապետի հրաժարականը:

Նահանգապետ Ռիկի Ռոսելլոն ասել է, թե կհրաժարվի իր կուսակցության նախագահի դիրքից, 2020 թվականի ներկուսակցական ընտրությանը չի մասնակցի, բայց նահանգապետի պաշտոնից հրաժարական չի տա, պատրաստ է դիմակայել իմփիչմենթի գործընթացին, եթե անգամ ցուցարարները պարալիզացնեն ամբողջ մայրաքաղաքը:

Նրա հայտարարությունն ավելի է բորբոքել մարդկանց, ու ցույցերն ավելի բազմամարդ են դարձել:

Կարիբյան ծովում գտնվող այս կղզին ինքնիշխանության կարգավիճակով գտնվում է ԱՄՆ-ի ղեկավարության ներքո, բայց ԱՄՆ-ի մաս չի հանդիսանում: