Բորիս Ջոնսոնը`Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ


15:20 , 23 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար, ինչպեսև սպասվում էր, ընտրվել է ԱԳ նախկին նախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Վաղը Ջոնսոնը կդառնա երկրի վարչապետ այն բանից հետո, երբ գործող վարչապետ Թերեզա Մեյը վայր կդնի իր լիազորությունները:

Հիշեցնենք, որ Մեյը հրաժարական էր ներկայացրել հունիսի 7-ին` «Բրեքսիթ»-ի հարցով բանակցություների շուրջ դժգոհության  պատճառով: