Արարատ Միրզոյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի հետ (Video)


13:50 , 22 հուլիս, 2019

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բոստոնում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ելույթից հետո խորհրդարանի նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակում Արարատ Միրզոյանն այցելել է «Հայրենիք» կենտրոն, ծանոթացել արխիվային նյութերին:

Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել Բոստոնի Հայոց մեծ եղեռնին նվիրված հուշակոթողին: