Խմորը նախօրոք հանում ենք սառնարանից, բաժանում ենք 4 քառակուսիների և դնում ենք յուղաթղթապատ փոքրիկ ձևամանների մեջ։ Այնուհետև դնում ենք կտրատած սոխն ու լոլիկի շերտերը։

10 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Լցնում ենք կտրատած խոզապուխտը, ապա՝ ձուն և համեմում ենք։

Պատում ենք քերած պանրով ու կրկին թխում ենք ջեռոցում 5-10 րոպե։

Շերտավոր խմորով ձվածեղը պատրաստ է։
