Ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը վերադարձվում է իշխանամետ տիրոջը. Վրաստանում ցույցեր են


20:30 , 18 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թբիլիսիում ցույցեր են ընթանում ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ղեկավարությունը փոխելու դեմ. հայտնում է РИА новости-ն:

Նշվում է, որ այն պետք է վերադարձվի իշխանամետ գործարար Քիբար Խալվաշիին, այդպես է վճռել դատարանը:

Վրաստանի Գերագույն դատարանը 2017-ի մարտին  ուժի մեջ է թողել քաղաքային և վերաքննիչ դատարանների որոշումը, որով հեռուտաընկերությունը պետք է վերադառնա նախկին տիրոջը`  գործարար Քիմբար Խալվաշիին և նրա «Պանորամա» ընկերությանը:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել է ՄԻԵԴ, որը հեռուստաալիքի բոլոր բողոքները չհիմնավորված է համարել: