11:13 , 17 հուլիս, 2019
Բաղադրիչներ
- լոբի կանաչ - 400 գ
- գազար - 1 հատ
- դդմիկ - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- ռեհան - 1 ճ/գ (չորացրած)
- ձիթայուղ - 2-3 ճ/գ
- ջուր - 1 բաժակ
- աղ - ըստ ճաշակի
- սև պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Լվանում և կտրատում ենք դդմիկը, ապա կեղևազրկում և կտրատում ենք գազարը:
Բարակ, երկար շերտերով կտրատում ենք տաքդեղը:
Տապակի մեջ լցնում ենք ձիթայուղը, ապա ավելացնում ենք կտրատված բանջարեղենները, լոբին, աղը, սև պղպեղը, չորացրած ռեհանը, ջուրը և դնում թույլ կրակի վրա փակ կափարիչով շոգեխաշվելու 20 րոպե:
Պատրաստի ուտեստը մատուցում ենք տաք վիճակում:
Մատուցելիս կանաչ լոբու վրա քունջութ շաղ տվեք։