Սառեցրած բալը մի փոքր թողնում ենք սենյակային ջերմաստիճանում և քամում:
Տաք կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 2 ճ/գ շաքարավազը և մի փոքր ալյուր:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք հալեցրած կարագը, ձվի սպիտակուցն ու մնացած շաքարավազը: Զանգվածը լավ հարում ենք, ավելացնում մնացած ալյուրը, խառնում և վրան լցնում կաթով զանգվածը: Խմոր ենք հունցում և թողնում՝ հասունանա:

Խմորը 2 հավասար մասերի ենք բաժանում և գրտնակում 40x20 սմ չափով: Խմորներիի մի ծայրին բալ ու շաքարավազ ենք լցնում և ռուլետանման փաթաթում:

Խմորների ծայրերն ամրացնում ենք և հյուսքի նման իրար մեջ փաթաթում:

Հյուսքի մեջտեղում փայլաթիթեղից գունդ ենք դնում, վրան ձվի դեղնուց քսում և նուշի փաթիլներ ցանում:

Թխում ենք նախօրոք 160-180 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:

Ահա և վերջ:

Վայելում ենք:
