12:20 , 12 հուլիս, 2019
Ռուսաստանում մահացել է հայազգի գործարար Մամուդ Շավերշյանը, ով ավելի քան 10 տարի անվճար հարց էր բաժանում քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Հայտնվում է, որ մի քանի խանութներ ունեցող Շավերշյանը անվճար հաց էր բաժանում թոշակառուներին, հաշմանդամություն ունեցողներին, չքավորներին:
Բացի հացից, քաղաքացիները կարողանում էին հայազգի գործարարի խանութներից ստանալ այլ ապրանքատեսակներ ևս՝ շաքարավազ, տարբեր քաղցրավենիքներ և այլն: