«Ժամանակ». Տիգրան Ուրիխանյանն աշխատանքի չի ներկայանում ԱԺ, բայց մեկնում է ԱԺ-ի գործուղումներին


10:30 , 12 հուլիս, 2019

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո չի ներկայանում խորհրդարան և չի մասնակցում խորհրդարանական աշխատանքին: 

Բայց դրա փոխարեն, ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի կողմից կազմակերպվող գործուղումներին:

Մասնավորապես՝ Ուրիխանյանը մասնակցել է հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային աշխատանքներին: 

Փաստորեն, աշխատանքային լիազորությունները դադարեցվել են միայն Հայաստանում, բայց ոչ երկրի սահմաններից դուրս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: