Վերելակ չի ընկել, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ


13:17 , 11 հուլիս, 2019

Վերելակ չի ընկել։

Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ վերելակը տեխնիկական խնդիրներ չունի։