3 լավագույն մրգային կոկտեյլները ամառվա տապին դիմանալու համար


08:41 , 10 հուլիս, 2019

Ամռանը զովանալ կարելի է նաև ըմպելիքների միջոցով: Ահա մի քանի մրգային կոկտեյլներ, որոն կօգնեն փոքր-ինչ թեթևացնել տապը: 

Կիվիով կոկտեյլ

         Բաղադրիչներ՝

        Պատրաստման եղանակը

  1. Մաքրում և կտրատում ենք կիվին:
  2. Կտրատում ենք նաև կիտրոնը առանց կեղևազրկելու:
  3. Բլենդերի մեջ ենք լցնում կիվի և կիտրոնի շերտերը, մաղադանոսը, անանուխի տերևները, ապա՝ մեղրը՝ ցանկության դեպքում: Ավելացնում ենք գազավորված ջուրը և ստացված զանգվածը խառնում բլենդերում:
  4. Կոկտեյլը լցնում ենք բաժակի մեջ, ձևավորում կիվիի շերտով և անանուխի ճյուղով:

 

Բանանով շոկոլադե կոկտեյլ
բանանով կոկտեյլ

        Բաղադրիչներ՝

        Պատրաստման եղանակը

  1. Տաքացրեք կաթը, ավելացրեք վանիլինը:
  2. Բլենդերում խառնեք բանանը:
  3. Ապա բանանի ստացված խառնուրդը լցրեք եռացող կաթի մեջ:
  4. Ավելացրեք կտրատված շոկոլադը, լավ խառնեք մինչև միատարր զանգվածի ձևավորումը:
  5. Կոկտեյլը տաք վիճակում լցրեք բաժակների մեջ, վրան ցանեք դարչինը և մատուցեք:

Խնձորով կոկտեյլ
խնձորով կոկտեյլ

        Բաղադրիչներ՝

        Պատրաստման եղանակը

  1. Գրաֆինի մեջ լցրեք օղին, խնձորի հյութը:
  2. Ապա շաղ տվեք դարչինը: Լավ խառնեք և թողեք՝ այդպես մնա 1 ժամ, որպեսզի կոկտեյլն ամբողջությամբ հագենա դարչինի բույրով:
  3. Պատրաստի կոկտեյլն անցկացրեք մանր մաղի միջով, որպեսզի ազատվեք նստվածքից:
  4. Լավ խառնեք կոկտեյլը, ապա լցրեք բաժակների մեջ և մատուցեք սառույցի խորանարդիկների հետ: