Ուիմբլդոն․ Սերենա Ուիլյամսը և Սիմոնա Հալեպը դուրս եկան կիսաեզրափակիչ


18:50 , 9 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնում այսօր մեկնարկել է Ուիմբլդոնի կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ հանդիպումները։ 

Պայքարի մեջ մնացած թենիսիստուհիներից գլխավոր երկու ֆավորիտները վստահ հաղթանակներ են տարել քառորդ եզրափակչում։ Սիմոնա Հալեպը երկու սեթում առավելության է հասել Չինաստանի ներկայացուցիչ Շուայ Ժանգի նկատմամբ 7-6(4), 6-1 հաշվով։ 27-ամյա ռումինուհին որոշակի խնդիրներ ուներ հանդիպման սկզբնամասում։ Սիմոնան երեք անընդմեջ գեյմ էր պարտվել առաջին սեթի սկզբում, սակայն շատ արագ կարողացավ վերադարձնել կորցրածը։ Կիսաեզրափակչում Հալեպի մրցակիցը Էլինա Սվիտոլինա - Կարոլինա Մուչովա զույգի հաղթողն է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ