«Ժամանակ». Իշխանությունները Սամվել Կարապետյանի հետ բանակցում են Սևան-Հրազդան կասկադի վաճառքի շուրջ. արժեքը 3 մլն դոլար կկազմի


10:30 , 9 հուլիս, 2019

«Հայաստանի իշխանությունները բանակցում են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ոչ թե Բարձրավոլտ էլեկտրացանցերի, այլ Սևան-Հրազդան կասկադի վաճառքի շուրջ:

Սևան-Հրազդան կասկադը ռուսական կողմին է փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքի արդյունքում և այս պահին «Ռուսհիդրո» ընկերության բալանսում է: Վատ կառավարման և անխնա շահագործման արդյունքում ընկերությունը կուտակել է մոտ 50 մլն դոլարի վարկային պարտավորություններ, իսկ ձեռնարկությունն անմխիթար վիճակում է:

Մեր տեղեկություններով՝ վաճառքի գումարը կկազմի 3 մլն դոլար, և արդեն սեպտեմբերին Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը կսկսի ձեռնարկության առողջացման ծրագիր իրականացնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: