Շոկոլադը մանր կտրատում ենք:
Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք շոկոլադն ու խառնում:
Ստացված զանգվածը 3-4 ժամ դնում ենք սառնարանում:
Կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, մեղրն ու կարագը: Այնուհետև դնում ենք կրակի վրա և եփում այնքան, մինչև կարագն ու շաքարավազը լուծվեն: Հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք սոդան ու խառնում:
Զուգահեռ պատրաստում ենք կակաոն եռացրած կաթի հետ:
Ստացված երկու զանգվածները խառնում ենք, ավելացնում ձուն և հարում այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
Ավելացնում ենք ալյուրը և խառնում: Պետք է ստացվի կպչուն խմոր:
Ստացված խմորը բաժանում ենք 12 հավասար մասերի:
Յուրաքանչյուր մաս բացում ենք յուղաթղթի վրա, ապա պատառաքաղի օգնությամբ նախշեր ենք անում:
Թխում ենք 6-7 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Սառնարանից հանում ենք շոկոլադե սերուցքային զանգվածը, հարում ենք, ապա ավելացնում ենք նուտելլան և շարունակում հարել:
Խմորաշերտերը պատում ենք կրեմով և սկսում ենք պատրաստել գանաշը: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք մանր կտրատած շոկոլադները և խառնում ենք:
Տորթը պատում ենք գանաշով, ապա 3-4 ժամ թողնում ենք սառնարանում: