ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում ՃՈ վատ աշխատանքի, և ճանապարհների վատ որակի պատճառով․ Աշոտ Ասատրյան


18:58 , 7 հուլիս, 2019

Ընդանրապես խնդիրները հեշտ ճանապարհով լուծելը տանում է դեպի ավելի մեծ խնդիրների, որոնց տակից դուրս գալը ավելի բարդ է լինում ու ոչ միշտ է հաջողվում:

Հիմա մարդիկ քննարկում են վարորդական իրավունքները հավաքելու ու նոր քննություններ կազմակերպելու մասին լուրեր:

Հարգելիներս, ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում ՃՈ վատ աշխատանքի, ճանապարհների վատ որակի, ԽԾԲ հարաբերությունների վրա հիմնված անպարտելի մեքենաների պատճառով:

Իհարկե մեծ մաս են կազմում նաև մեքենա վարելու հետ կապ չունեցող անձիք, սակայն նրանց պատճառով ամբողջ հանրապետությունում վարորդական իրավունք հավաքելը մի քիչ սխալ է, քանի որ այդ հարցը կարելի է լուծել մեկ շաբաթվա ընթացքում խիստ ռեժիմով ծառայություն իրականացնելու միջոցով: Հավատացեք այդ վարորդները իրենք իրենց «բռնել կտան» , այլ հարցա դա արդեն թե իրանք ում տղերքը կլինեն ու արդյոք կարող եք նրանց զրկել վարելու իրավունքից: