Azatutyun.am-ը գրում է.
Սուդանը ղեկավարող ռազմական խորհուրդը և «Ազատություն և փոփոխություն» ընդդիմադիր ուժերի դաշինքը այսօր առավոտյան համաձայնագիր են ստորագրել անցումային շրջանում իշխանությունը կիսելու մասին:
Մինչև ընտրություններ անցկացնելը, երեք տարվա անցումային շրջանում ընդդիմությունը ներգրավված կլինի երկրի կառավարմանը:
Սուդանցիները կրկին փողոցներ են դուրս եկել՝ այս անգամ տոնելու ձեռք բերված համաձայնությունը:
Անցած ապրիլին Սուդանի երկարամյա նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին տապալելուց հետո, երկրի կառավարման ղեկը իր ձեռքն էր վերցրել ռազմական խորհուրդը, բայց ցույցերը չէին դադարում: Ցուցարարները պահանջում էին քաղաքացիական կառավարության ձևավորում: Հունիսի սկզբին անվտանգության ուժերը հարձակվել էին ցուցարարների վրա: Հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ էին սպանվել: