Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին


22:40 , 3 հուլիս, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: