Քիմ Քարդաշյանը համաձայնել է վերանվանել իր ապրանքանիշը


23:00 , 2 հուլիս, 2019

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ճապոնացիների բազմաթիվ խնդրանքներից հետո խոստացել է վերանվանել «Կիմոնո» ներքնազգեստի սեփական ապրանքանիշը։ Այդ մասին նա գրել է իր Instagram-ում։

«Ես անվանել էի իմ շտկող ներքնազգեստի ապրանքանիշը լավագույն մտադրություններով: Իմ ապրանքանիշներն ու արտադրանքը հիմնված են ներգրավվածության վրա, ուստի երկար մտածելուց հետո որոշեցի վերանվանել այն»,- գրել է Քիմ Քարդաշյանը և շնորհակալություն հայտնել սոցցանցի օգտատերերին աջակցության և ըմբռնողականության համար:

Մինչ այդ Քիմը հրաժարվում էր վերանվանել ապրանքանիշը՝ չնայած բազմաթիվ քննադատություններին և բողոքներին։