Տեֆտելին՝ շերտավոր խմորի մեջ. օրիգինալ և հագեցնող


14:43 , 28 հունիս, 2019

Եթե ցանկանում եք աղացած մսով ինչ-որ օրիգինալ բան պատրաստել, իսկ կոտլետներն ու տեֆտելին արդեն հոգնեցրել են, առաջարկում ենք հետաքրքիր բաղադրատոմս՝ տեֆտելին շերտավոր խմորի մեջ։

Ահրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Միսն աղացեք, այնուհետև աղացեք 4 խաշած ձուն և սոխը։

2. Զանգվածի մեջ մեկ հում ձու հարեք, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մանր կտրատած խառը կանաչին։ Լավ խառնեք։

3. Շերտավոր խմորը լավ բացեք և շատ բարակ ժապավեններով կտրատեք։

4. Պատրաստի խճողակից ձեռքերի մեջ գնդեր արեք, հետո խմորի ժապավեններով փաթաթեք, ինչպես թելի կծիկը։

5. Խմորով փաթաթված գնդիկները դրեք տապակի մեջ։ Վրձինի օգնությամբ ձվի դեղնուց քսեք վրան։

6. Տեֆտելիները դրեք 210 աստիճան տաքացած ջեռոցը 25-30 րոպե։