Անգելա Մերկելը կրկին ցնցվել է պաշտոնական միջոցառման ժամանակ (Video)


14:56 , 27 հունիս, 2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկ շաբաթվա մեջ արդեն 2-րդ անգամ ցնցվել է պաշտոնական հանդիպման ժամանակ: Դեպքի տեսագրությունը հրապարակել է bild.de կայքը:

Նշվում է, որ կանցլերն այս անգամ ցնցվել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: Տեսանյութում երևում է՝ ինչպես են նրան բաժակով ջուր առաջարկում, սակայն կանցլերը հրաժարվում է և շարունակում դողալ:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Անգելա Մերկելն ուժեղ ցնցվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ: Ավելի ուշ նա իր դողը ջրազրկմամբ էր բացատրել՝ ասելով, որ 3 բաժակ ջուր խմելուց հետո իր ին քնազգացողությունը բարելավվել է: