Ջորջ Մարտինը «Չեռնոբիլ» սերիալի համար մի «բեռնատար» պարգևներ է կանխատեսում


04:11 , 27 հունիս, 2019

«Սառցի և հրո երգը» մատենաշարի հեղինակը, մատենաշար, որը դարձել է «Գահերի խաղը» սերիալի հիմքը, իր Twitter-ում բարձր է գնահատել «Չեռնոբիլ» սերիալը: Ջորջ Մարտինը գրառման մեջ հայտնել է, որ դիտել Է HBO ալիքի սերիալը և այն համարել է «ահավոր կլանող և սրտահույզ» ներկայացում:

«Եթե այս շոուն մի ամբողջ բեռնատար պարգևներ չստանա «Էմմիի» մրցանակաբաշխությանը, ապա Հոլիվուդում արդարություն չկա»,- ասել է գրողը: Ջորջ Մարտինն առանձնապես նշել է «տաղանդավոր Ջարեդ Հարիսի ցնցող խաղը», որը կատարում է պրոֆեսոր Լեգասովի դերը: «Էմմի» հեռուստատեսային պարգևների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Լոս Անջելեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: