Հարց մեր քաղաքացիներին․ Ձեր կողմից իշխանությանը տրվե՞լ է հակառուսականության մանդատ


12:40 , 25 հունիս, 2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում թեժ քննարկումներից հետո քվեարկվել է Ռուսաստանի քվեարկելու իրավունքը լիարժեք վերադարձնելու հարցը:

Հարց 1․ Ինչպե՞ս են քվեարկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, և մասնավորապես՝ իշխանության ներկայացուցիչները, որոնց շարքում է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Հարց 2․ Եթե իշխանության ներկայացուցիչ պատգամավորները չեն քվեարկել Ռուսաստանի օգտին, նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ քաղաքացիները ներկա իշխանությանը տվել են հակառուսական քաղաքականություն վարելու մանդատ:

Եվ վերջապես հարց մեր քաղաքացիներին․ տրվե՞լ է Ձեր կողմից իշխանությանը հակառուսականության մանդատ, և եթե այս քվեարկության օրինակով պարզվի, որ չեն քվեարկել ՌԴ օգտին, կստացվի՞, որ իշխանությունը խաբել ու շարունակում է խաբել Ձեզ: