Թբիլիսիում ժամը 14:00-ին ավտոերթ կկազմակերպեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ


11:30 , 24 հունիս, 2019

Թբիլիսիում ժամը 14:00-ին ավտոերթ կկազմակերպեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան:

Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, կրկին հավաք կլինի Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի շենքի մոտ:

Ակցիայի մասնակցիները հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում երթեր կկազմակերպեն երկրի բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ:

Ցուցարարների 3 պահանջներից և ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Դրանք են՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը համամասնական ընտրակարգով:

Բացի Թբիլիսիից՝ հավաքներ են անցկացվում նաև այլ մեծ քաղաքներում: