Մարմնի արվեստ (body art)՝ ավանգարդ արվեստի ճյուղերից մեկն է, որտեղ արվեստի հիմնական օբյեկտ է հանդիսանում մարդկային մարմինը, որը արվեստագետների համար միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել:
Մարմնի արվեստը ստեղծագործողին հնարավորություն է տալիս պատկերավոր կերպով ներկայացնել մարմնի իր ընկալումը:
Հաճախ արվեստի այս ճյուղը համեմատվում է փողոցային արվեստի (street art) հետ: Երկու դեպքում էլ նկարվում է ոչ կտավի վրա և ստացված գլուխգործոցը պահպանվում է ոչ շատ երկար:
Ներկայացնում ենք ամերիկացի նկարիչ Ալեսքա Միդի մարմնի արվեստի գործերի ֆոտոշարքը: