Ականջներում աղմուկի առաջացման պատճառները


18:45 , 22 հունիս, 2019

Բժշկական պրակտիկայում ականջներում աղմուկը, որի առաջացման պատճառների մասին այսօր կխոսենք միասին, տինիտուս է կոչվում։ Այն կարող է առաջանալ ինչպես որպես ինքնուրույն հիվանդություն, այնպես էլ արտաքին պատճառների հետևանքով, որոնք ոչ միշտ են կախված հիվանդից։ Այս վիճակը հիմնականում հիվանդություն չի համարվում, սակայն որպես ազդանշան է ծառայում պաթոլոգիկ պրոցեսների զարգացման վերաբերյալ, որոնք մանրակրկիտ ախտորոշում և ադեկվատ բուժում են պահանջում։

Ականջներում աղմուկի առաջացման պատճառները

Ականջներում աղմուկի առաջացումն ունի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ պատճառներ։

  1. Սպեցիֆիկ պատճառները հիմնականում առաջանում են պաթոլոգիկ պրոցեսների արդյունքում։ Դրանց թվին են պատկանում.

2. Ոչ սպեցիֆիկ պատճառները պայմանավորված են աղմուկի վնասվածքային ազդեցությամբ, ալերգիկ ռեակցիայով՝ սննդի նկատմամբ, որոշ դեղամիջոցների օգտագործմամբ։

Դեղամիջոցներով, ալկոհոլով, նիկոտինով առաջացած թունավորումը խախտում է լսողական ապարատի ֆիզիոլոգիական պրոցեսները։ Նույնիսկ ատամի պրոթեզները, եթե որակյալ չեն պատրաստվում, կարող են լսողական ապարատի խանգարումներ առաջ բերել։ Իսկ երբեմն էլ ականջներում աղմուկի առաջացման պատճառը կարող է շատ պարզունակ ծծմբային խցանը լինի, որը մաքրելուց հետո պաթոլոգիկ բոլոր ախտանշաններն անհետանում են։