Մարմնի արվեստ՝ ավանգարդ արվեստի ճյուղերից մեկն է, որտեղ արվեստի հիմնական օբյեկտ է հանդիսանում մարդկային մարմինը, որը արվեստագետների համար միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել:
Մարմնի արվեստը ստեղծագործողին հնարավորություն է տալիս պատկերավոր կերպով ներկայացնել մարմնի իր ընկալումը:
Հաճախ արվեստի այս ճյուղը համեմատվում է փողոցային արվեստի հետ: Երկու դեպքում էլ նկարվում է ոչ կտավի վրա և ստացված գլուխգործոցը պահպանվում է ոչ շատ երկար:
Ներկայացնումենք ամերիկացի նկարիչ Քրեիգ Թրեյսի մարմնի արվեստի գործերի ֆոտոշարքը: